Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
Հասարակություն
04.11.2026 | 18:03
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Տաջիկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող՝ հետախուզվող անձ Ֆ.Զ.-ն հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

