Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
Քաղաքականություն
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ անկախ Կոնգրեսի ընտրությունների արդյունքներից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված իր խաղաղարար ջանքերը, գրում է Ինտերֆաքսը։
«Նախագահ Թրամփը շարունակում է իրականացնել իր լիազորությունները։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նա կշարունակի նաև իր խաղաղարար ջանքերը», -Յունաշև Live ալիքի հեղինակին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին, թե արդյոք Կոնգրեսի նոր կազմը չի խոչընդոտի ԱՄՆ նախագահի այդ ջանքերին, Պեսկովը պատասխանել է. «Դա Ամերիկայի ներքին գործն է»։
«Որոշակի մշակումներ կան, շուտով տեղի կունենա եռակողմ բանակցությունների հերթական փուլը։ Ձեռնարկվել են հաջողված խաղաղարար ջանքեր, այդ թվում՝ Մելանյա Թրամփի մարդասիրական առաքելությունը։ Մենք հույս ունենք, որ այս ամենը կշարունակվի», -ընդգծել է Պեսկովը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

