Պարո՛ն Պուտին, ՀՀ-ին դաշնակից եք կոչում՝ անօգնական թողելով․ մեզ չարիք բերեց մեր միակողմանի կողմնորոշումը․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խարխլված է ՀՀ-ի անվտանգության ճարտարապետությունը, փաստացի անպիտան է ՀԱՊԿ-ն, և մենք լրջագույն ճգնաժամի մեջ ենք, որից պետք է դուրս գանք։ ՀՀ ԱԽ քարտուղարն ասաց՝ ՀԱՊԿ-ից հույս չկա, ուրեմն՝ պիտի մոռանանք նրանց, հակառակ դեպքում՝ ի՞նչ է անում այդ կառույցը, որ Ադրբեջանի զինուժը դուրս գա Հայաստանի զավթված տարածքներից, դուրս գալի՞ս են, թե՝ չէ։ Շատ կոնկրետ պետք է ՀՀ-ն դնի այդ հարցը։ Factor TV-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնում «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։

Նրա կարծիքով՝ պահանջների սլաքը ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ ՌԴ-ի ուղղությամբ է անհրաժեշտ ուղղել։ Ըստ Նորիկյանի՝ կարիք կա հստակ արձանագրելու, որ ՌԴ-ն ո՛չ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, ո՛չ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում չի պաշտպանելու Հայաստանի դիրքերը՝ ի հաշիվ Ադրբեջանի։ Հակառակը կարծելը, ըստ նրա, ինքնախաբեություն է։

«ՀՀ-ն դիմել է նաև ՌԴ-ին, և եթե չի գործում ՀԱՊԿ-ն, ուրեմն պիտի իմանանք՝ ՌԴ-ի անվտանգային պայմանագիրը գործո՞ւմ է, թե՞ չէ, հստակ արձանագրենք՝ ՌԴ-ն չի կարող կողմ լինել ՀՀ-Ադրբեջան տիրույթում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Նախորդ տասնամյակները ցույց տվեցին, որ այդ պետությունը մեզ չի օգնելու մեր նպատակները լուծելու հարցում։ ՌԴ-ն միջնորդ պետություն է, որն ունի իր շահերը։ Պետք է դուրս գանք ինքնախաբեությունից, որ ՌԴ-ն պրոհայկական է լինելու, և այդքան էլ շուտ պիտի հավասարակշռենք մեր վարքագիծը այլ կենտրոնների հետ։ Ադրբեջանին էլ է ՌԴ-ն դաշնակից համարում, հետևաբար՝ սպասել, որ ՌԴ-ի բանակը պետք է հարձակվի, գրավի Բաքուն, ճնշի, որ հայերը բավարարվեն, չի լինելու։ Հավասարակշռված քաղաքականություն պետք է վարենք»,- ասում է Նորիկյանը։

Նորայր Նորիկյանը տարօրինակ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օրերս արած հայտարարությունը, թե Հայաստանը ՌԴ-ի բարեկամ և ռազմավարական դաշնակից պետությունն է․

«Պարո՛ն Պուտին, ասում եք, թե ՀՀ-ն դաշնակից է։ Այսպես չեն հիասթափեցնում և անօգնական թողնում բարեկամներին և ռազմավարական դաշնակցին։ Պաշտպանական մեխանիզմները պետք է կիրառվեն, հակառակ դեպքում՝ գրոշի արժեք չունեն, եթե չեն կիրառվում, ուրեմն՝ գրոշի արժեք չունեն իրավապայմանագրային պարտավորությունները ՀՀ-ի և ՌԴ-ի միջև։ Հայաստանի հասարակությունը խիստ դժգոհ է ՌԴ գործելակերպից, և անկախ քաղաքական կողմնորոշումից՝ ՀՀ-ի քաղաքական վերնախավը պետք է իր տեսակետն ասի։ Միակողմանի քաղաքական կողմնորոշումը չարիքի է հասցնում մեր երկիրը, և դա նոր կատակլիզմներ է բերելու»։

Միաժամանակ, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարը կարծում է, որ Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ երկրորդ Ուկրաինա չդառնա․ «Մենք պետք է լուրջ վերաբերվենք ՀՀ տարածքային ամբողջականությանը և այստեղ բախվող աշխարհաքաղաքական ուժերի շահերին։ Եռացող կաթսայի մեջ ենք հայտնվել, ինչից խուսափելու համար զուսպ և հավասարակշռված քաղաքականություն է պետք վարել։ ՀՀ-ն որևէ պայմանագրով չպետք է կաշկանդվի՝ ումից զենք գնել, մենք չպետք է ՀԱՊԿ-ին նայենք՝ թողնո՞ւմ են գնենք զենք, թե՞ չեն թողնում։ ՀՀ-ն պետք է դիվերսիֆիկացնի զենքի գնման իր ուղիները։ Եվ անգամ այլ երկրներից զենք ձեռք բերելու պարագայում էլ՝ կան խնդիրներ դրանց կիրառման, ինչպես տեխնիկական, այնպես էլ կադրային»։

Իսկ Ալիևն ինչո՞ւ է լպիրշացել, դարձել անկառավարելի․ Նորայր Նորիկյանն ունի այս հարցին իր պատասխանը․ քանի որ ՀՀ-ն ատամ ցույց չի տալիս, սանձերը լավ չենք քաշում։

«Վերջին սադրանքի ժամանակ մեր տղաները լավ դիմադրել են, բայց երբ գնում ես Ալիևի հետ հարցեր քննարկելու՝ դեմարկացիա, ապաշրջափակում, խաղաղության պայմանագրի կնքում քննարկում Պուտինի և Միշելի ֆորմատով, այդ դեպքում Ալիևին թվում է՝ ինքը մարսում է։ ՀՀ-ն պետք է խնդիր դնի Ալիևի առաջ՝ եթե դու ուզում ես խաղաղության պայմանագիր, դուրս արի ՀՀ սահմաններից, մեր սուվերեն տարածքից, եթե ոչ, ուրեմն՝ խաղաղության պայմանագիր կնքելը չի լինի։ Փաշինյանը պետք է ասի Ալիևին, որ եթե ուզում է խաղաղության, պետք է հետ քաշի զորքերը, և այդ դեպքում կգնանք բանակցության։ Հակառակ դեպքում, երբ իմ զինվորներին պատանդ ես պահում, սանձազերծում ես զավթիչ գործողություններ, ուրեմն քո իրական նպատակը խաղաղությունը չէ, ՀՀ տարածքներ գրավելն է, դու ուզում ես, որ մենք վերանանք, մեր գոյությունը դու չես ուզում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում է, որտեղ պետք է ելույթ ունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում: Մինչ այդ, Ջո Բայդենն է խոսել ՌԴ-ից՝ ասելով․ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը ներխուժել է հարևան երկրի տարածք, փորձել ինքնիշխան պետությունը ջնջել աշխարհի երեսից։ Ռուսաստանն անամոթաբար ոտնահարել է ՄԱԿ-ի հիմնարար կանոնները։ Այլ երկրի տարածքն ուժով գրավելն անընդունելի է։ Եթե այս կամ այն երկիրն առանց հետևանքների բախվելու կարողանա կյանքի կոչել իր կայսերապաշտական հավակնությունները, դա կվտանգի այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է ՄԱԿ-ը»,- հայտարարել է Բայդենը։

Նորայր Նորիկյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միջազգային ասպարեզում ժողովրդավարական են համարում, ինչը թույլ է տալիս նրան իր ելույթում անել շեշտադրում, որ Ալիևի բռնապետական ռեժիմը վտանգի տակ է դնում ՀՀ-ի ժողովրդավարությունը, տարածքային ամբողջականությունը, քաղաքակիրթ համակեցությունը և պետականության գոյությունը։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց մի երկրի կողմից մյուսի տարածքն ագրեսիայի ենթարկելու մասին։ Փաշինյանի ելույթը պետք է լինի այն շեշտադրմամբ, որ հարձակում է տեղի ունեցել ժողովրդավարության և տարածքային ամբոջղականության վրա, և քաղաքակիրթ աշխարհը պետք է զսպի Ադրբեջանին, ինչպես չեն հանդուրժում ՌԴ-ի կողմից Ուկրաինայի տարածքների գրավումը»,- հայտարարեց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավարը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան