Պաշտպանության նախարարությունը հերքում է համացանցային լրատվամիջոցներից մեկի տարածած այն տեղեկությունը, թե ռազմական գերատեսչության բունկերում երեք ժամից ավելի խորհրդակցություն է տեղի ունեցել և քննարկվել Ադրբեջանի հնարավոր հարձակումը ՀՀ-ի վրա։ «Խորհրդակցություններ պարբերաբար լինում են: Լրատվամիջոցի հիշատակած ձևաչափով, բովանդակությամբ ու տևողությամբ խորհրդակցություն այսօր չի եղել»,- ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Հարցին՝ հայ-ադրբեջանական սահմանին նկատվո՞ւմ է թշնամու զորքերի կուտակում …

