Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ևս 4 թուրք զինվորական է սպանվել, երկուսը՝ վիրավորվել Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների հետ բախման հետևանքով, գրում է Turkish Minute-ը։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել Իրաքում անցկացվող Թուրքիայի հատուկ գործողության շրջանակում։ Հիշեցնենք՝ ապրիլի 18-ից մեկնարկած գործողությունն իրականացվում է Իրաքի Մեթինա շրջանում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ։ Վերջին միջադեպով …

