«Մեկ ա՝ մենք մերոնցով ենք, 2 վայրկյան, հեսա վերջացնում եմ․․․». Վլադիմիր Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գազալցակայանների և բենզալցակայանների՝ թերլիցքավորումների համար տուգանվելու դեպքում բաշխիչ կայանների վրա վարորդի համար տեսանելի հատվածում կտեղադրվի ցուցանակ, որով կնշվի՝ լցակայանը տուգանվել է թերլցումների համար։

Իշխանական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Սերգեյ Բագրատյանը քննադատության ենթարկեցին քննարկվող նախագիծը՝ այն համարելով անհրաժեշտ, բայց ոչ ամբողջական։

Նրանք դեմ արտահայտվեցին թերլիցքավորումների համար տուգանվելու դեպքում վահանակի տեղադրման գաղափարին։

«Տնտեսվարողը պետք է տուգանվի ոչ պատշաճ գործունեության համար․․․, բայց ես դեմ եմ վահանակային տրամաբանությանը։ Ինչ-որ ժամանակ հետո կարող է վահանակը հանվի, բայց բացասական տպավորությունը մնալու է։ Եկեք չսիգմատավորենք մեր տնտեսվարողին»,- նշեց Վարդանյանը։

Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ ելույթի ժամանակը սպառվել է, Վարդանյանը հորդորեց․ «Մեկ ա՝ մենք՝ մերոնցով ենք, ընդամենը 2 վայրկյան ավել խոսեմ, ի՞նչ է եղել  որ, պարոն Ռուբինյան»։

Մանրամասները՝ տեսանյութում։