ՌԴ քաղաքային պատգամավորները սկսել են պահանջել Պուտինի հրաժարականը

Լուրեր

04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի 18 շրջանների, Սանկտ Պետերբուրգի և Կոլպինոյի քաղաքային պատգամավորները հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականը։ Երկուշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, դիմումը Թվիթերի իր միկրոբլոգում հրապարակել է Սանկտ Պետերբուրգի քաղաքային խորհրդի պատգամավոր Քսենյա Տորստրեմը։

Տորստրեմը կոչ է արել մունիցիպալ մյուս պատգամավորներին՝ միանալ հայտարարությանը։

«Մենք՝ Ռուսաստանի մունիցիպալ պատգամավորներս, կարծում ենք, որ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները վնասում են Ռուսաստանի և նրա քաղաքացիների ապագային։ Մենք պահանջում ենք Վլադիմիր Պուտինի հրաժարականը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնից»,- ասվում է հայտարարության տեքստում։

Բողոքի տակ ստորագրել է մոտ 20 պատգամավոր։ Տորստրեմն ընդգծել է, որ «խնդրագրի տեքստը հակիրճ է» և որևէ մեկին չի «վարկաբեկում»։

DW-ն հայտնում է, որ քաղաքային խորհրդի պատգամավորների նմանատիպ հայտարարությունները սկսել են հայտնվել անցյալ շաբաթ։

Սեպտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգի Սմոլնինսկոյե մունիցիպալիտետի պատգամավորների խորհուրդը որոշում է կայացրել դիմել Պետդումա՝ կոչ անելով պաշտոնանկ անել Պուտինին պետական դավաճանության պատճառով։ Նրանք դրա ապացույցն են անվանել նախագահի որոշումների հետևանքները՝ ռուսական բանակի ստորաբաժանումների ոչնչացումը, Ռուսաստանի Դաշնության երիտասարդ և աշխատունակ քաղաքացիների զոհվելն ու վիրավորվելը, Ռուսաստանի տնտեսությանը վնաս պատճառելը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ինչպես նաև ուկրաինական բանակը ժամանակակից արևմտյան տեխնիկայով զինվելը, ինչը հակասում է նրա «ապառազմականացման» հռչակված նպատակին։

Տաթև Ֆռանգյան