Ի՞նչ «հատուկ օպերացիա»-ի է պատրաստվում Բաքուն. փորձագետներն իրավիճակի լարում են կանխատեսում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
Բոլորը

Այսօր առավոտյան Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ հակառակորդը կրակել է տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերից։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Գնդակներից մեկը խոցել է բնակելի տան երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել սենյակ, ևս մեկ գնդակ դիպել է տան բակում գտնվող շվաքարանին։ 4 հոգանոց ընտանիքից որևէ մեկը չի տուժել։ Թաղավարդում ևս բնակելի տուն է վնասվել, իսկ հարևան տան բակում հայտնաբերվել է խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։ Կարմիր շուկայի համայնքապետի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ Թաղավարդի համայնքապետ Օլեգ Հարությունյանը հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին։

«Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել», «Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»․ այսպես՝ արդեն ավելի քան երկու շաբաթ։ Ամեն օր Հայաստանի պաշտպանական գերատեչությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունները, թե հայկական կողմը, իբր, կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Փոխարենը կրակում է հենց Բաքուն։

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը․ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ հակառակորդը հերթական սադրանքն է ծրագրում, իսկ այդ ամենը կարող է կանխել միջազգային արձագանքը։

«Երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել»,- գրել էր Մարուքյանը։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը ևս կարծում է, որ Ադրբեջանը միտումնավոր լարում է իրավիճակը՝ պատրաստվելով լայնածավալ մարտական գործողությունների։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի խոսքով էլ՝ Ադրբեջանը նման վարքագիծ դրսևորել է բազմաթիվ անգամներ, իսկ վերջին անգամ՝ Բերձորի, Աղավնոյի ու Սուսի՝ հայկական կողմի հանձնելուց առաջ։

«Չգիտենք՝ ի՞նչ է ուզում, պահանջում Ադրբեջանը, բայց ենթադրում եմ, որ կապված է ՊԲ լուծարման և Արցախից որոշակի տեխնիկա դուրս բերելու հետ»,- կարծում է քաղաքագետ Պողոսյանը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրելով՝ ազդել բանակցությունների գործընթացի վրա։ Ըստ նրա՝ բանակցությունները շարունակվում են։

«Մեր ընկալումը և վերաբերմունքը՝ մշտապես ուշի-ուշով հետևել ու ամեն րոպե պատրաստ լինել որևիցե զարգացման, թող որևիցե մեկի մոտ տպավորություն չլինի, որ մենք մտածում ենք, որ բոլոր հարցերը լուծված են կամ որևէ բան։ Մենք մշտապես սպասում ենք, որ որևիցե սադրանք կարող է Ադրբեջանի կողմից լինել»,- նշեց Սիմոնյանը։

Նոր պատերազմի վտանգ կա՞․ ԱԺ նախագահն ասաց՝ գնահատականներ չի կարող տալ։ Ադրբեջանը «Զանգեզուրի միջա՞նցք» է ցանկանում․ Սիմոնյանը չբացառեց, բայց ասաց՝ կանխելու են ցանկացած ճնշում։

Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օրերս բանակին հրահանգել էր պատրաստ լինել Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին, մեջբերում եմ՝ հայկական Զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը։

Եթե երկու տարվա ընթացքում ՀՀ-ն ոչինչ չի արել և չի վերազինել բանակը, ապա, ըստ քաղաքագետ Արեգ Քոչինյանի, կրկին զիջումների է գնալու։

«Ադրբեջանը սեղանին դրած պահանջներ ունի, որոնք Հայաստանը հրաժարվում է կատարել»,- կարծում է Քոչինյանը։

2021 թվականի սկզբին Աղդամում բացվեց ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը, որտեղից երկու երկրների զինվորականները պետք է հետևեին Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Բենիամին Պողոսյանի խոսքով՝ այդ կենտրոնը ձևական բնույթ է կրում։

Ուկրաինական զինուժը վերջին օրերին հակահարձակման է անցել և ազատագրել ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող մի շարք բնակավայրեր։ Միջազգային փորձագետները սա բեկում են համարում արդեն ավելի քան 200 օր ձգվող պատերազմում։ Ինչպե՞ս կազդի ռուս-ուկրաինական պատերազմի ելքը Արցախի շուրջ իրավիճակի վրա․ Բենիամին Պողոսյանը կարծում է` ցանկացած դեպքում Բաքուն ուժով խնդիրը լուծելու փորձ կանի, պարզապես Ռուսաստանի պարտության դեպքում այդ փորձերը կարող են ավելի լայնամասշտաբ լինել։

Մինչ այդ, այսօր ադրբեջանական իշխանական լրատվամիջոցներից մեկն ակնարկել է Արցախում, այսպես կոչված, «հատուկ օպերացիայի» նախապատրաստման մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան