Բաքվի ռուսամետ գործողությունները կարող են հանգեցնել Արևմուտքի կողմից հակաադրբեջանական պատժամիջոցների․ ադրբեջանցի փորձագետ

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Բաքվում օրերս Ադրբեջանի, Իրանի և ՌԴ-ի ներկայացուցիչները ստորագրեցին «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման մասին հռչակագիրը։ Բացի այդ, նույն ժամանակահատվածում Բաքվում նաև ընթանում էր պաշտպանական ցուցահանդես, որում ամենամեծ ներկայացվածություն ուներ ռուսական «Ռոսօբորոնէքսպորտը»։ Ադրբեջանում որոշ շրջանակներ կարծում են, որ ՌԴ-ի և Իրանի հետ նման սերտ կապերը կարող են անտարբեր չթողնել Արևմուտքին ու հանգեցնել պատժամիջոցների։

Մասնավորապես, «Թուրան» գործակալության հետ զրույցում «Արևելք-Արևմուտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Արաստուն Օրուջլուն վերլուծել է ստեղծված իրավիճակը։

«Բաքվում զենքի ցուցահանդես անցկացնելը սովորական բան է, դրանք անցկացվում են շատ երկրներում։ Բայց փաստն այն է, որ Ռուսաստանի մասնակցությունը դրան կարող է միայն բացասական հետեւանքների հանգեցնել մեր երկրի համար»,- ասել  է Օրուջլուն։

Ըստ նրա՝ վերջին ժամանակներում ԱՄՆ-ը բացասական է արձագանքում Ադրբեջանի քաղաքականությանը։ Մասնավորապես, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշանակել է Մինսկի խմբի համանախագահ, ֆինանսական օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հայերին։ Դա, ըստ վերլուծաբանի, կարելի է հասկանալ որպես պատասխան Բաքվի ռուսամետ քաղաքականությանը։

«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ, երբ աշխարհը պառակտվել է, միանշանակ առաջնահերթություն չի ցուցաբերում։ Վախից կամ Ռուսաստանից կախվածությունից պարզ չէ, որ Բաքուն փորձում է հավասարապես համագործակցել Արևմուտքի և Մոսկվայի հետ։ Բաքվում ռուսական զենքի ցուցադրությունը, նույն զենքերը, որոնք ցուցադրված են ռազմավարի պուրակում, չափազանց հիմար արարք է, որի պատասխանը մենք անպայման կտեսնենք»,- ասել է վերլուծաբանը։

Օրուջլուն նաև տարակուսանք է հայտնել ռուսական զենքեր ներկայացնող ցուցահանդեսի առնչությամբ․ «Աշխարհը տեսնում է, թե ինչ արժեք ունի ռուսական զենքն Ուկրաինայում։ Ռուսաստանին անկյուն են քշել, անգամ Չինաստանն է ենթարկվում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին, և հանկարծ պարզվում է, որ Բաքվում Մոսկվան Ուկրաինայի դեմ կիրառվող զենք է ցուցադրում՝ ուղղաթիռներ, զրահամեքենաներ, հաուբիցներ։ Ինչի՞ մասին է մտածում Ադրբեջանի ղեկավարությունը»։

Փորձագետ նշում է, որ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունում հաճախ կան անբացատրելի գործողություններ․ Ադրբեջանն իրեն դրսևորում է որպես Ռուսաստանի և Բելառուսի դաշնակից, «մինչդեռ Ուկրաինան Արցախյան 44-օրյա  պատերազմում միանշանակ աջակցել է Ադրբեջանին»։

Օրուջլուն կարծում է, որ պաշտոնական Բաքուն պետք է որոշում կայացնի. «Ադրբեջանի ղեկավարությունը չունի արտաքին քաղաքական դոկտրին, առաջնահերթություններ, լուրջ ռազմավարություն: Երկիրն արձագանքում է իրավիճակային փոփոխություններին՝ փորձելով ընկերանալ բոլորի հետ։ Միգուցե մենք մտածում ենք կրկնել Թուրքիայի քաղաքականությունը, որը զենքով աջակցում է Ուկրաինային և բազմիցս հայտարարում է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին՝ միաժամանակ հակադարձելով Մոսկվայի հակաուկրաինական հայտարարություններին։ Բայց Թուրքիան մեծ երկիր է, նա կարող է իրեն թույլ տալ այն, ինչ չի կարող իրեն թույլ տալ Ադրբեջանը»։

Փորձագետը նշել է, որ եթե Բաքուն չի կարող խանգարել նրան, որ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելում է ԱՄՆ՝ հանդիպելու տեղի կոնգրեսականներին, դա մեսիջ է Ադրբեջանին ԱՄՆ-ից։

«Այստեղ կարելի է հիշել վերջերս Լոնդոնում մեր երկրի դեսպանատան գրավումը։ Բայց քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում ակնարկները, ես չեմ բացառում, որ մի օր պատժամիջոցներ կիրառվեն»,- եզրափակել է Օրուջլուն։

Էմմա Չոբանյան