Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել հայ զինծառայողների մարմին։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Մենք մասնակցել ենք այդ գործողությանը որպես չեզոք կողմ։ Չեմ կարող թվեր հաստատել։ Կազմակերպչական աշխատանքը կատարվել է կողմերի կողմից։ Մարմինները փոխանցվել են այսօր մեր ներկայությամբ»,- ասաց Ամատունին։ Նշենք, որ այսօր Ադրբեջանի բանտարկյալների …

