ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիան Թուրքիայում սկսել է ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի կառուցումը, գրում է Gazeta-ն։ Նշվում է, որմեկնարկը տվել են «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։ Լիխաչովը նշել է, որ նոր էներգաբլոկի կառուցման ավարտը կբերի ատոմակայանի կարգավիճակի փոփոխության, այսինքն՝ չորրորդ էներգաբլոկը կհայտնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ցուցակում։ …

