Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, երկու բալիստիկ հրթիռ է արձակել։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Հարավային Կորեայի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեն հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն անհայտ տեսակի հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով։ Հրթիռի հնարավոր արձակման մասին հայտարարել է նաև Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը։ Ճապոնիայի …

