Տուգանք՝ բիզնեսի իրական տիրոջը թաքցնելու համար․ նոր գործիք փողերի լվացման դեմ պայքարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Դեռևս 2018-ին քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ դիմեցին Կառավարությանը՝ առաջարկելով իրականացնել բիզնեսի իրական շահառուների թափանցիկության գործընթաց։ Նախաձեռնությունը հավանության արժանացավ ու գործընթացը մեկնարկեց։ Առաջարկի հեղինակներից մեկը Ինֆորմացիայի ազատության կենտրոնն էր։

Ցանկացած ընկերություն, որը գրանցվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, պարտավոր է 40 օրվա ընթացքում ներկայացնել իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր։ Այդ տվյալների մեծ մասը հրապարակային է, յուրաքանչյուր քաղաքացի կարող է մուտք ունենալ պետական ռեգիստրի կայք ու ծանոթանալ, թե ով է այս կամ այն բիզնեսի իրական շահառուն և իրական եկամուտ ստացողը։

Սահմանված ժամկետում և նախազգուշացումից հետո հայտարարագիր չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելու դեպքում սահմանվում է տուգանք՝ 30-100․000 դրամի չափով։

Իրական շահառուներին թաքցնելու, այդ դեպքերը բացահայտելու վերաբերյալ վարույթներ առայժմ չեն եղել, բայց նման գործերի քննությունը չի բացառվում։ Ծրագիրը ներդված է և այս պահին ունեցած արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ հաջողված է՝ ասում են նախաձեռնողները։

Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն իրական շահառուների հայտարարագրման ինստիտուտի ճիշտ կայացման ու ներդրման գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան