ՀՀ-ն՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողքին․ Freedom House-ը` ազատ համացանց ունեցող երկրների ու խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
Բոլորը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը։ Հայաստանը կրկին դասվել է ազատ երկրների շարքին, 3-ով բարելավել դիրքը՝ նախորդ տարվա 71-ի փոխարեն ստանալով 74 միավոր: Ուսումնասիրությունն ընդգրկել է 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։

«2021-ին ամբողջ աշխարհում ինտերնետի ազատության անկում է արձանագրվել, այդ թվում՝ Հայաստանի հետ նույն խմբում գտնվող Հունգարիայում, և ամեն ինչ համեմատության մեջ է։ Օրինակ՝ անկումներ կան Ադրբեջանում, և դրանց ֆոնին ՀՀ-ն կարող է նույնիսկ ոչ մի բան չանելով՝ մնալ լավ գնահատականի վրա»,- պարզաբանում է ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը։

Համացանցի ազատության վարկանիշում ՀՀ-ն հայտնվել է ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողքին։ Մեր երկիրը համացանցի ազատության ցուցիչով եռակի առաջ է Ռուսաստանից, առնվազն կրկնակի՝ Թուրքիայից և Ադրբեջանից։ Վրաստանը ստացել է 78 միավոր, Իրանը` 16։

«Փաստացի, ՀՀ կառավարությունը սահմանափակում չի իրականացնում սոցիալական ցանցերում, այն, ինչին մենք ականատես ենք լինում Ադրբեջանում, Թուրքիայում, Ռուսաստանում, է՛լ ավելի խիստ ձևով՝ Չինաստանում»,- ասում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Հայաստանի պարագայում բարելավման հարցում դրական դեր է խաղացել մի քանի գործոն. դրանցից մեկը վերաբերում է տեղեկատվության շրջանառության սահմանափակման վերացմանը, որը կիրառվել էր նախորդ տարիներին Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական զինված հակամարտության ժամանակ։ Այսինքն, ի տարբերություն 2020 թվականի, 2021-ին ՀՀ-ում համացանց մուտք գործելու սահմանափակումներ, արգելափակումներ չեն եղել։ Մյուսը վերաբերում է լրատվամիջոցների նկատմամբ կիբերհարձակումների ավելի սակավ քանակին։

Փորձագետները կարևորում են, որ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ-ում չեն եղել համացանցի այնպիսի սահմանափակումներ, ինչպիսիք հիմա կան Ռուսաստանում։ Ընդ որում՝ Ռուսաստանի իշխանությունները ոչ միայն արգելափակում են տեղական ԶԼՄ-ները, այլև փորձում են ճնշումներ գործադրել ՀՀ լրատվականների վրա։ Վերջերս էլ Factor․am-ը պաշտոնական գրություն էր ստացել Ռոսկոմնադզորից, պահանջով՝ հեռացնել այն հրապարակումը, որն առնչվում էր Բուչայի դեպքերի վերաբերյալ ԵՄ-ի պաշտոնական դատապարտմանը։

Հայաստանն անցումային փուլում է գտնվում 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո՝ նշվում է զեկույցում։ Այսպես, հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հունիսից, Հայաստանն ամեն տարի, համապատասխանաբար, ստացել է 76, 75, 71 միավոր։ 2015-ին, օրինակ, ստացել է 70 միավոր, 2016-ին՝ 68 միավոր։

Առցանց տեղեկատվական լանդշաֆտը Հայաստանում բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և լի է ապատեղեկատվությամբ: Որոշ առցանց լրատվական ընկերություններում լրագրողներին չի թույլատրվում շեղվել իրենց գործատուների խմբագրական քաղաքականությունից, որոնք որոշ դեպքերում կապված են քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ: Չնայած այս ամենին, Արթուր Պապյանի խոսքով՝ այդ լրատվականների ազատությունն էլ որևէ կերպ չի սահմանափակվում։

Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները քննադատեցին կառավարությանը և արդյունքում համոզեցին չեղյալ համարել 2021 թվականի հուլիսին ընդունված ծանր վիրավորանքի քրեականացումը։ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանն ընդգծում է, որ դրական առաջընթացը պայմանավորված չի եղել միայն հոդվածի ապաքրեականացմամբ։

Համաշխարհային բանկի 2020-ի հետազոտության տվյալներով՝ Հայաստանում տնային տնտեսությունների 96%-ն ունի ինտերնետ հասանելիություն: Արդեն 2022 թվականի զեկույցում ՀՀ-ն կարող է զիջել իր դիրքերը՝ կապված սեպտեմբերի երկօրյա ռազմական գործողությունների ժամանակ Տիկտոկի, ադրբեջանական որոշ ԶԼՄ-ների արգելափակումների հետ՝ կարծում են մեդիափորձագետները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան