Պետությունը 200 նոր ավտոմեքենա կգնի․ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ծառայողական հին մեքենաները նորերով փոխարինել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ պետական կառույցները ծառայողական նոր ավտոմեքենաներ կգնեն՝ վաճառելով հինը։ Նիկոլ Փաշինյանը պետական ավտոպարկը թարմացնելու հանձնարարական է տվել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է հրապարակված Կառավարության որոշման նախագծից։

Նախատեսվում է շուրջ 200 էկոնոմ դասի ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներ և էլեկտրոմոբիլներ գնել։

«Նախատեսվում է տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացում նախապատվությունը տալ էլեկտրոմոբիլներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց ձեռք բերման արդյունքում կկրճատվեն տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը (վառելիք, երաշխիքային սպասարկում և այլ ծախսեր) և կմեղմացվի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ի հաշիվ վերականգնվող բնական ռեսուրսների օգտագործման։ Ավելին՝ նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացը կապահովի ՀՀ պետական կառավարման մարմիններին սպասարկող մեքենաների թվաքանակի զգալի կրճատում»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման բաժնում։

Միաժամանակ, նշվում է, որ հին ավտոմեքենաները, որոնց թիվը 600 է, վաճառքի կհանվեն, գումարները կուղղվեն պետական բյուջե։

Նշենք, որ նախագծում հստակեցված չեն, թե ո՞ր գերատեսչությունների մեքենաներն են փոխարինվելու նորերով և պետբյուջեից որքա՞ն գումար է ծախսվելու նոր ավտոմեքենաների համար։

Նարեկ Կիրակոսյան