Ուկրաինան այսօր արագացված կարգով դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Դե ֆակտո մենք անցել ենք ՆԱՏՕ-ի մեր ճանապարհը։ Մենք արդեն ապացուցել ենք փոխհամատեղելիությունը Դաշինքի չափանիշներին, դրանք իրական են Ուկրաինայի համար՝ իրական ռազմի դաշտում և մեր փոխգործակցության բոլոր ասպեկտներում»,- …

