ԿԳՄՍՆ աշխատակիցները մշտադիտարկում են կատարել միջնադարյան մի շարք ամրոցներում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական աշխատանքային այցն են կատարել մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու ՀՀ Արարատի մարզի Տափի (Գևորգ Մարզպետունու) բերդի, Վայոց ձորի Սմբատաբերդի, Ցախաց քար վանական համալիրի, Աղնջաձորի զույգ կամուրջների, Սելիմի քարավանատան և Գեղարքունիքի մարզի Բերդկունք ամրոցի խնդիրներին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այցի հիմնական նպատակն էր նաև տեղում ակնադիտական զննությամբ գնահատել հուշարձանների տեխնիկական վիճակը և կարիքները։

Նշված հուշարձաններից մի քանիսը (Տափի բերդ, Սմբատաբերդ, Ցախաց քար վանական համալիր) ունեն հասանելիության խնդիր. ճանապարհները հիմնանորոգված չեն։ Մյուսների (Բերդկունք ամրոց, Սելիմի քարավանատուն, Աղնջաձորի կամուրջներ) տեխնիկական վիճակն անբավարար է, և միջոցներ չձեռնարկելու պարագայում առկա է փլուզման վտանգ։

Ոլորտի ռազմավարությանը համապատասխան՝ ուշադրությունն ավելանալու է հասարակական և պետական նշանակության հուշարձանների վերականգնման ուղղությամբ։

Աշխատանքային այցերի արդյունքներով նշված հուշարձաններից մի քանիսի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թ․ հատկացնելու է միջոցներ՝ կազմելու դրանց ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը։