Եռաբլուրում որդեկորույս մայրերին բռնությամբ բերման ենթարկելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել․ ՀՔԱՎ-ի հաղորդումը կցվել է դրան

Լուրեր

09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
Բոլորը

2022 թ․ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում որդեկորույս մորը բռնությամբ բերման ենթարկելու մասին ՀՔԱՎ-ի հաղորդումը միացվել է արդեն հարուցված քրեական գործին։  Այս մասին ՀՔԱՎ-ին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել միջադեպից ժամեր անց՝ news.am լրատվական կայքի «Էդ տականքը որդուս շիրիմը չի պղծելու. զոհվածի մոր ինքնազգացողությունը վատացավ բերման ենթարկվելիս» հրապարակման հիման վրա։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են կարմիրբերետավորները ուժ կիրառելով բերման ենթարկում որդեկորույս մորը՝ ուշադրություն չդարձնելով անգամ նրա ինքնազգացողության վատացմանը, որից հետո կինը ուշագնաց է լինում։ Ոստիկանները շարունակում են իրենց բռնի գործողությունները նաև դրանից հետո։

ՀՔԱՎ-ն արձանագրում է, որ սրանով ոստիկանության աշխատակիցները հերթական անգամ ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակներից՝ կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ անձի իրավունքներն ու ազատությունները։ ՀՔԱՎ-ը ՀՀ գլխավոր դատախազից հայցել էր ոչ ուշ, քան օրենքով նախատեսված 24 ժամում նախաձեռնել քրեական վարույթ և իրականացնել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն։

«Դատախազությունից տեղեկանում ենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է սեպտեմբերի 23-ին, իսկ ՀՔԱՎ-ի հաղորդումը վարույթին է կցվել սեպտեմբերի 27-ին։ Միջադեպի առնչությամբ 35 ՀԿ-ներ, այդ թվում՝ ՀՔԱՎ-ը, սեպտեմբերի 22-ին հանդես էին եկել դատապարտող հայտարարությամբ, որում նշել էին, որ անընդունելի է Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություն կատարելու հրամանների արձակումը և կատարումը: Իսկ պետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու հրամանների արձակումը նաև հատում է բարոյականության բոլոր շեմերը: Այս հայտարարությամբ ՀԿ-ները պահանջել էին ոստիկանապետի հրաժարականը։ Չնայած սրան՝ դեռևս հայտնի չէ, թե ոստիկանությունում դա ինչ արձագանք է գտել՝ արդյո՞ք, բացի քրեական վարույթից, ծառայողական քննություն կատարվել է, պատշաճ գնահատականներ տրվել են, թե՝ ոչ։ Հաշվի առնելով, որ նման դեպքերում քրեական գործերը անհարկի ձգձգվում, կասեցվում կամ կարճվում են, և այդ ողջ ընթացքում օրինազանց ոստիկանները շարունակում են իրենց ծառայությունն ու օրինազանց վարքագիծը, հանրության շրջանում այդ ոստիկանների՝ անպատժելի լինելու ընկալում է ձևավորվում, ինչն էլ հանգեցնում է ոստիկանության նկատմամբ վստահության անկման։

Արձանագրում ենք, որ Եռաբլուրում ոստիկանության ակնհայտ ապօրինի պահվածքը անպատժելության մթնոլորտի հետևանքն է։ Տարիներ շարունակ ՀՔԱՎ-ը ոստիկանության ապօրինի գործելաոճի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացնում, սակայն որևէ ոստիկան մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել»,- ասված է ՀՔԱՎ-ի տարածած հաղորդագրությունում: