Ես Արայիկ Հարությունյանի տեղը լինեի, Ալիևին նամակ կգրեի՝ Բաքվում հանդիպենք, հասկանամ՝ ի՞նչ ես ուզում․ Տիգրան Պասկևիչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արդեն 240 օր Ռուսաստանը դաժան պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ։ Վերջերս ցուցադրվեց կինոռեժիսոր, լրագրող Տիգրան Պասկևիչյանի հեղինակած «Մայդան. Անվերադարձ ճանապարհ» ֆիլմը, որը պատմում է ուկրաինացիների՝ հանուն ազատության, ինքնիշխանության և ժողովրդավարական պայքարի մասին։

Factor TV-ի տաղավարում հարցազրույցում Տիգրան Պասկևիչյանից հետաքրքրվեցինք՝ ունի՞ վստահություն կամ զգացողություն, որ Մայդանի ճանապարհն իսկապես անվերադարձ է, և ՌԴ-ին չի հաջողվելու պատմության անիվը հետ պտտել։ Նա կարծում է, որ պատերազմական գործողությունները և փետրվարի 24-ից սկսած ուկրաինացիների դիմադրությունը ցույց է տալիս, որ ուկրաինացիները հաստատակամ են այդ ճանապարհի հարցում։ Ռեժիսորը թե՛ տարբերություններ, թե՛ նմանություններ է տեսել ուկրաինացիների և հայերի մեջ։

«Մեր անցած ճանապարհի մեջ էլ կան նմանություններ և տարբերություններ։ Սկզբնական շրջանում՝ 90-ականներին, անկախություն ձեռք բերելու գործընթացն էր գնում, իրենց մոտ ավելի հախուռն էր այդ պրոցեսը, ավելի դեկլարատիվ էր։ Իսկ մեզ մոտ ավելի իրավական հիմքերի վրա էր դրված՝ դանդաղ էր գնում, հետո բերեց-հասցրեց հանրաքվեին, ինչի միջոցով հաստատվեց մեր անկախությունը։ Իսկ դիմադրողականության իմաստով, ես կարծում եմ, մեր խնդիրները տարբեր են։ Կարող է հեռուստադիտողներից շատերին դուր չգալ իմ ասածը, իրենք ավելի նույնանում են Ադրբեջանի հետ իրենց խնդիրներով։ Այսինքն՝ ունեն իրենց տարածքային ամբողջականության հարցը։ Մենք մինչև մի որոշ ժամանակ ունեինք Ղարաբաղի հարցը՝ որպես ինքնորոշման խնդիր, հետո Ղարաբաղի հարցը ինքնորոշումից վերածեցինք «ոչմիթիզհողական», անզիջող պայքարի՝ տարածքային վեճ դարձավ, իսկ տարածքային վեճում բոլորը կողմ են տարածքային ամբողջականությանը»,- ասաց Տիգրան Պասկևիչյանը։

Ուկրաինական «Մայդանի» պատմությունը ՀՀ-ում որոշ ուժեր ներկայացնում են իբրև երկրի գլխին աղետ բերելու պրոցես։ Ըստ ընդդիմախոսների՝ 2013-ին սկիզբ առած շարժումն է, որ Ուկրաինային դուրս բերեց ՌԴ-ի քաղաքական հսկողությունից, բայց և դրանից հետո նրանք կորցրեցին տարածքներ, պատերազմը շարունակվում է հիմա, հազարավոր զոհեր կան։ 2013-ից մեկնարկած քաղաքական փոփոխությունները ՌԴ-ն ներկայացնում է իբրև պետական հեղաշրջում։ Եվ այս պատերազմի լոզունգներն ըստ դրա էին՝ հատուկ ռազմական գործողությամբ իշխանությունից հեռացնել նացիստներին, բենդերականներին, թմրամոլներին։

««Մայդան. Անվերադարձ ճանապարհ» ֆիլմը նկարահանելուց, երբ ես խոսում էի տարբեր փորձագետների, հասարակական գործիչների հետ, նրանցից մեկին հարց տվեցի, ասացի՝ այսինչ թվականին է եղել Մայդանի իրադարձությունը, հետո այն մյուսը․․․ Ինքը ժպտալով ասաց, որ «Մայդան» իրենց մոտ միշտ է։ Հետո, երբ պատմությունը նայում ենք, իսկապես պայքարի պրակտիկան Ուկրաինայում միշտ եղել է։ Բայց հետաքրքիրն այն է, որ մինչև 2013-2014 թվականները, չհաշված, որ սկզբնական շրջանում այդ «Մայդանը» անկախություն ձեռք բերելու համար էր, հետագա ժամանակներում բողոքի ընդվզման գործողությունները եղել են ընտրությունների կեղծման, կոռուպցիայի, ներքին խնդիրների դեմ։ Մեծ հաշվով՝ կողքից միշտ եղել է այդ կողմնորոշման հարցը՝ Եվրոպա՞, թե՞ ՌԴ։ ՆԱՏՕ-ի հարցը եղել է զուտ երազանք, միշտ հասկացել են՝ առանձնապես այդ հարցը հնարավոր բան չէ։ Եվ ունենք Վրաստանի օրինակը, և Հայաստանում էլ շատերը ՆԱՏՕ-ՆԱՏՕ ասելիս՝ չեն ուզում քիթը դուրս բերել, և նայել՝ Վրաստանը ստանո՞ւմ է այդ ՆԱՏՕ-ն, թե՞ չէ»,- նշում է Տիգրան Պասկևիչյանը։

Բայց արդյո՞ք ուկրաինացիների պայքարը հակառուսական է․ այս հարցին պարոն Պասկևիչյանը պատասխանում է․ «Ուկրաինացիների պայքարն ուկրաինամետ պայքար է, և հակառակը՝ ռուսների պայքարն է հակաուկրաինական։ Մեր ռեսպոնդենտներից մեկը մի շատ հետաքրքիր բան էր ասում, որ եթե ռուսները ցանկանային ունենալ Ուկրաինան քաղաքական իմաստով, իրենք ունեին դրա բոլոր շանսերը այս տարիների ընթացքում։ Այսինքն՝ խելքով աշխատելու դեպքում կարող էին իրենց ազդեցության ոլորտում պահել Ուկրաինան։ Բայց ռուսների մոտ մի ասացվածք կա իրենց շատ բնորոշող, երբ ասում են՝ ուժը կա, խելք պետք չէ։ Իրենք միշտ այդ գաղափարով են շարժվում։ Այս պատերազմն ինչով է հետաքրքիր, որ ռուսներին էլ անակնկալի բերեցին ուկրաինացիները, Արևմուտքին էլ։ Ո՛չ ռուսները, ո՛չ Արևմուտքը չէին պատկերացնում, որ Ուկրաինան կարող է այսպիսի դիմադրություն ցույց տալ։ ՌԴ-ն սկսեց այդ անակնկալից ցայտնոտային քայլերի գնալ, իսկ Արևմուտքը հասկացավ՝ այլ ճար չունի, քան օժանդակելն է»։

ՀՀ ինքիշխանության դեմ որևէ մարտահրավեր չի տեսնում Տիգրան Պասկևիչյանը։ Նա չի կարծում, որ որևէ մեկը ռետինը կվերցնի և կջնջնի ՀՀ-ն, լինի Թուրքիան, Ադրբեջանը, թե՝ ՌԴ-ն։ Իրեն մտահոգում է, թե ինչ որակի պետություն կունենանք, արդյո՞ք կնստենք ահուդողով, կսպասենք՝ երեկ բախում եղավ, էլի՞ կլինի, թե՞ ուժ կգտնվի՝ խնդիրները տեսնելու և լուծելու․ «Նույնիսկ պարտվելով՝ պոռոտախոսության մեջ չենք զիջում անգամ մեկ միլիմետր․ ասում ենք՝ հավասարը հավասարի պես նստենք, խոսենք, մենք ոչ մի կերպ չենք կարող լինել Ադրբեջանի․․․ Եղբա՛յր, Ադրբեջանն արդեն քեզ ասել է, որ դու իր կազմում ես, ու միակ բանը, որ կարողանում ես խոսել, ռուսական խաղաղապահներն են, ոտքերը քաշեն, ի՞նչ է լինելու»։

Ըստ նրա՝ զարգացման երեք ճանապարհ կա․ իրավիճակը թողնել նույնը, ինչի դեպքում Արցախը կհայաթափվի աստիճանաբար, կամ՝ մի օր Ադրբեջանը ռազմական ագրեսիայով կզավթի այն, իսկ երրորդ տարբերակը՝ փորձելն է Արցախը հայկական պահել։

«Ես լինեի Արայիկ Հարությունյանի փոխարեն, նամակ կգրեի Իլհամ Ալիևին, կասեի՝ գամ Բաքու, հանդիպենք, հասկանամ՝ ի՞նչ ես ուզում։ Չեմ կարծում՝ ձերբակալեն։ Թող գնան, խոսեն, հասկանալու՝ ինչ է լինելու»,- ասաց կինոռեժիսորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան