Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ վաղը մի շարք փողոցներ փակ կլինեն
Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին, ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։