Կա միջազգային կոնսենսուս, որ արցախցիների իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի և լուծում ստանա․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

Հայկական կողմից կա բավարար քաղաքական կամք՝ Ադրբեջանի հետ առանցքային հարցերի շուրջ հասնելու համաձայնության և խաղաղության: Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ու թեև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, թե կա պայմանավորվածություն՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու, Ռուբեն Ռուբինյանը շեշտում է՝ առանցքային հարցերի շուրջ համաձայնություն չկա։

«Կարող ենք ասել՝ առնվազն հայկական կողմից կա քաղաքական կամք առանցքային հարցերի շուրջ հասնելու համաձայնության և խաղաղության»,- նշեց Ռուբինյանը։

Ըստ նրա՝ եթե այդ կամքը լինի նաև ադրբեջանական կողմից, ապա հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Ռուբինյանի խոսքով՝ այդ ուղղությամբ այժմ աշխատանք է տարվում։

Պրահայի քառակողմ հանդիպումից հետո կողմերի հայտարարութունները, սակայն, հակասական են։ Ադրբեջանից, նաև՝ Թուրքիայից հնչում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջացքի» մասին հայտարարություններ։

Հարցին՝ ինչո՞ւ Պրահայի հայտարարությունից հետո, երբ կողմերը վերահաստատեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի օրակարգից դուրս չի գալիս իրենց պատկերացրած «Զանգեզուրի միջանցքի» հարցը, Ռուբինյանը նշեց․ «Դա վկայում է պրոբլեմի մասին, որը նոր չէ, և դա խնդիր է»։

Ադրբեջանի կողմից պարբերաբար հիշատակած «միջանցքին» երեկ թվիթերյան գրառմամբ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի ենթադրում Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծում։

«Կարո՞ղ է որևէ մեկը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին հիշատակում գտնել: Իհարկե՝ ո՛չ։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցքի» մասին որևէ հիշատակում կա՞: Այո՛, և դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղում։ Սա միակ տարբերակն է»,- գրել էր Փաշինյանը։

Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան