ՀՀ անկախության 31-ամյակի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ծնողներից հինգի մարմնական վնասվածքներն արձանագրվել են դատաբժշկական եզրակացությամբ։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ վնասվածքները եղել են մարմնի տարբեր հատվածներում։ «Քրեական վարույթի շրջանակներում 20 ծնող արդեն իսկ տուժող է ճանաչվել, սակայն մինչ օրս որևէ ոստիկանի դեռևս մեղադրանք …

