Bellingcat-ը բացահայտել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու վայրը

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

Վերջին շաբաթներին ադրբեջանական զորքերի կողմից հայ զինվորների մահապատժի մասին պատմող երկու տեսանյութ է հրապարակվել և լայնորեն տարածվել սոցիալական ցանցերում: Bellingcat-ն իրականացրել է տեսանյութերից մեկի վերլուծություն՝ տեղորոշելով այն և բացահայտելով մի քանի ապացույցներ, որոնք նպաստում են դրա ժամանակագրական տեղորոշմանը:

Ըստ կազմակերպության հետաքննության՝ այս ամսվա սկզբին համացանցում տարածված ահասարսուռ տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ զինվորականներ բարձունքի վրա գնդակահարում 9 անզեն գերիների, նկարահանվել է Սև լճի մերձակայքում, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերի 13-ին։

Հրապարակված հոդվածում նշվում է, որ հոկտեմբերի 2-ին Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որ հայց է ուղարկելու Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ ռազմագերիների արտադատական մահապատիժը ցուցադրող կադրերի առնչությամբ։ Նրա ադրբեջանցի գործընկերը հերքել է սա և փոխադարձ մեղադրանքներ հնչեցրել 1992 թվականի առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, իբր, հայկական ուժերի կողմից իրականացված «աննախադեպ ջարդերի համար»:

Bellingcat-ի կողմից տեսանյութերի վերլուծությունը դրանց խմբագրման կամ կեղծման որևէ նշաններ չի հայտնաբերել: Կազմակերպությունը համեմատել է գրաֆիկական բովանդակությունը տեսանյութի կադրերում և նույն վայրից հարակից պատկերներում:

Հետաքննող խմբի փորձագետ Կարլոս Գոնսալեսը, համադրելով Google-ի քարտեզները, արբանյակներից ստացված նկարներն ու բաց աղբյուրներում առկա մի շարք այլ տվյալներ, արձանագրել է՝ տեսանյութում լսվող ադրբեջաներեն բառերից, ինչպես նաև զինվորականների համազգեստի տարբերանշաններից կարելի է ենթադրել, որ նրանք Ադրբեջանի Զինված ուժերից են:

Նշվում է, որ մի քանի գրառումներ տարածվեցին Twitter-ում և Telegram-ում, թե տեսահոլովակի նկարահանման հնարավոր վայրը Սև լճի շրջակայքն է, որը գտնվում է Մեծ Իշխանասար լեռան վրա: Այնուամենայնիվ, կոորդինատները, կարծես թե, չեն համընկնում կադրերի հետ, նշում է Bellingcat-ը:

Հոկտեմբերի 3-ին Libération-ի լրագրողներ Ալեքսանդր Հորնը և Ֆաբիան Լեբուքը հայտարարեցին, որ կադրերն արվել են հայկական տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ լճից հարավ, լեռնաշղթայի վրա:

Bellingcat-ը հետաքննել է նույն տարածքն և կարողացել ինքնուրույն հաստատել Հորնի և Լեբուքի աշխարհագրական դիրքը:

Տեսանյութը դիտելով՝ պարզ է դառնում, որ դրանում կային հետաքրքիր առանձնահատկություններ, բայց ոչ բավարար՝ հաստատելու համար, թե կոնկրետ որտե՞ղ է տեղի ունեցել միջադեպը, գրում են փորձագետները։

Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի վրա կենտրոնացած Telegram ալիքներից մեկում տեղադրված հաղորդագրությունը լրացուցիչ հուշումներ է տվել: Դրանում երևում է այն, ինչ հետագայում կպարզվի, որ սպանված հայ զինվորներ են։ Այդ նկարներում երևացող իրերն ու տարրերը նույնական էին մահապատժի տեսանյութում երևացողներին, որոնք կհրապարակվեն ընդամենը երկու շաբաթ անց:

Դրանք ներառում են մետաղյա վանդակաճաղ, զինամթերքի տուփեր, ժայռեր և տեղանքի տարբեր գծանշումներ: Այս նկարներում պատկերված մահացած զինվորները նույնպես կրում էին նույն համազգեստը, ինչ երևում էր մահապատժի տեսանյութում, և նրանց տեսանելի թիվը (ինը) նույնն էր պատկերներում և տեսանյութերում:

Համոզված լինելով, որ հրապարակված լուսանկարներն ու կադրերը պատկերում են նույն դեպքը, Bellingcat-ը սկսել է հետագա հետքեր փնտրել:

Վերլուծելով Telegram-ում հրապարակված պատկերներից մեկը՝ նրանք տեղանքի վրա նկատել են նախշեր, որոնք, կարծես, համահունչ են այն դիրքի հետ, որտեղից արվել էր լուսանկարը: Այդպիսով նրանք կարողացել են բացահայտել Սև լճի շրջակայքը, որն ունի այս աշխարհագրական առանձնահատկությունը Google Earth-ի միջոցով ուսումնասիրելու ժամանակ:

Միջազգային այս կազմակերպությունը նաև ուսումնասիրել է համացանցում տարածված տեսանյութերն ու կրկին հաստատել` զինվորականների համազգեստը համընկնում է ադրբեջանական բանակի համազգեստի հետ: Ընդ որում, արբանյակային լուսանկարներով կատարված պատկերները ցույց են տալիս, որ սեպտեմբերի 13-ին կեսօրն անց Մեծ Իշխանասարի ու Փոքր Իշխանասարի տարածքում ծուխ է բարձրանում, մինչդեռ դրանից 24 ժամ առաջ՝ սեպտեմբերի 12-ին, կրակի որևէ նշան այդ տեղանքում չկար:

Տաթև Ֆռանգյան