Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ողջունելով հյուրերին նախագահը մասնավորապես նշել է. «Ինձ համար շատ գնահատելի է, որ սա Ձեր անձնական նախաձեռնությունն է՝ այցելել Հայաստան և, իհարկե, Ձեր երկարաժամկետ փորձով կիսվել Ձեր կոլեգաների հետ: Մեր պետության համար այս վճռորոշ ժամանակաշրջանում արդարադատության …

