Պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ-ն կես միլիարդ դոլարի հացահատիկ է գողացել Ուկրաինայից․ Associated Press-ի հետաքննությունը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ռուսաստանը պատերազմի մեկնարկից ի վեր առնվազն 530 մլն դոլարի ուկրանական հացահատիկ է գողացել։ Նման եզրահանգման է եկել Associated Press գործակալությունը հետաքննության արդյունքում, որի շրջանակում լրագրողներն  ուսումնասիրել են արբանյակային լուսանկարներ, փաստաթղթեր, տվյալներ, նաև սոցցանցերի հաղորդագրությունները, փոխանցում է Meduza-ն։

Նշվում է, որ լրագրողները կարողացել են հացահատիկով լի ավելի քան 50 բեռների տեղափոխման հետևել Ուկրաինայի օկուպացված շրջաններից դեպի Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի և այլ երկրների նավահանգիստներ, որոնք կազմել են մոտ 30 նավ։ Որպես օրինակ՝ լրատվամիջոցը հետաքննության մեջ մանրամասն վերլուծում է «Լաոդիկիա» նավի երթուղին։ Հուլիսի վերջին այն խարիսխ է նետել Լիբանանի Տրիպոլի նավահանգստային քաղաքում։ Այդ երկրի իշխանություններն այնուհետ հերքել են Ուկրաինայի այն պնդումները, թե նավը գողացված հացահատիկ է տեղափոխում։

Պաշտոնապես նշվում էր, որ ապրանքները նավ են բեռնվել Ռոստովի մարզի «Կավկազ» նավահանգստում, սակայն արբանյակային  լուսանկարները ցույց են տալիս, որ նավն իրականում մեկնել է Ղրիմի Թեոդոսիայից: Այնտեղ էլ հացահատիկը, հավանաբար, հասել է Մելիտոպոլից, որը գրավվել է ռուսական զորքերի կողմից պատերազմի առաջին օրերին, մասնավորապես, նույն պարկերը տեսանելի են Մելիտոպոլում արված տարբեր տեսանյութերում և Լիբանանում բեռնաթափման ժամանակ նկատելի են նույնական պարկեր։

Ըստ AP-ի՝ մաքսանենգության մեջ ներգրավված է եղել նաև «Միացյալ նավաշինարարական կորպորացիան»: Իր դուստր Crane Marine Contractor-ի միջոցով կորպորացիան երեք բեռնատար նավ է գնել ներխուժմանը նախորդող շաբաթների ընթացքում: Այնուհետև դրանք առնվազն 17 ուղևորություն են իրականացրել Ղրիմի և Թուրքիայի ու Սիրիայի նավահանգիստների միջև։

Հետաքննության հեղինակները նշում են, որ գողացված հացահատիկը ստացողները կարող են լինել նաև Թուրքիայի իշխանությունները։ Տրանսպոնդերի և արբանյակային պատկերների տվյալները ցույց են տալիս, որ ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերը խարսխված են եղել գյուղատնտեսական ապրանքներ ներմուծող և արտահանող պետական ​​ձեռնարկության՝ Թուրքիայի հացահատիկի վարչության կողմից շահագործվող վերելակների նավամատույցների մոտ:

Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ-ն դեռ հունիսին հայտարարել էր, որ, իբր, Անկարան հացահատիկի ապօրինի արտահանման ապացույցներ չի գտել։

Էմմա Չոբանյան