Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում։

