Այսօր` հունիսի 13-ին, Փարիզում ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հանդիպել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և ներկայացուցչության անձնակազմի հետ․ տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախին ցուցաբերած օժանդակության, և այն …