Բաքուն ԵՄ-ից երաշխիքներ է ակնկալում և զգուշացնում՝ ներդրումներ են պետք գազի լրացուցիչ ծավալներ ապահովելու համար․ Financial Times

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

Ադրբեջանը նախազգուշացրել է ԵՄ-ին, որ կկարողանա կատարել գազի կրկնակի արտահանման իր հանձնառությունը միայն այն դեպքում, եթե ապահովվեն նոր ներդրումներ իր խողովակաշարերում և երկարաժամկետ գնման պայմանագրեր լինեն, քանի որ Բրյուսելը շտապում է այլընտրանքներ գտնել ռուսական էներգիային, գրում է Financial Times-ը։

Բաքուն և Բրյուսելը հուլիսին համաձայնագիր էին ստորագրել՝ մինչև 2027 թվականը մատակարարումները կրկնապատնելու և մինչև 20 մլն խորանարդի հասցնելու համար, ինչը ԵՄ-ի կողմից ռուսական գազի փոխարինման նոր գործարքներից մեկն է:

Սակայն 3500 կմ երկարությամբ Հարավային գազային միջանցքի (SGC) ընդլայնումը Կասպից ծովից մինչև Ադրիատիկ ծով պահանջում է միլիարդավոր դոլարների ներդրումներ և պայմանագրեր, որպեսզի եվրոպական ընկերությունները գազը գնեն երկարաժամկետ՝ 2027 թվականից հետո։ Այս մասին լրատվամիջոցին ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը։

«Ով շահագրգռված է ներդրումներ կատարելու՝ լինի դա պետական, թե մասնավոր, պետք է փողերը դնի սեղանին, որպեսզի մենք կարողանանք մեծացնել իրենց կարողությունները։ Ես չէի ասի՝ կան տարաձայնություններ ԵՄ-ի հետ, սակայն դա խճանկարի կարևոր մասն է։ Հիմա Եվրոպայի համար այլընտրանքային մատակարարումների անհրաժեշտություն կա։ Մենք պետք է համոզված լինենք, որ սա ինքնաբուխ պահանջ չէ Ուկրաինայում պատերազմի լույսի ներքո, որը մի օր կավարտվի, և բոլորը հանկարծ կսկսեն Ռուսաստանից գազ գնել ու ասել՝ «մենք հիմա ձեր գազի կարիքը չունենք»»,- ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը։

Ըստ Մամեդովի՝ թեև Ադրբեջանն ուրախ է անհրաժեշտ ներդրումների իր մասնաբաժինն ապահովել, սակայն ակնկալում է, որ ԵՄ-ն կմիանա, թեև ինքը տեղյակ չէ կոնկրետ թվերի մասին, որոնք դեռ քննարկման փուլում են:

Եվրոպական հանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ արդյո՞ք բանակցությունները շարունակվում են պոտենցիալ մասնավոր և պետական ​​ներդրողների հետ։ ԵՄ պաշտոնյան ասել է, որ «հաշվի առնելով ԵՄ ներկայիս գազային իրավիճակը և հեռանկարը», դաշինքը վստահ է, որ գազամուղի ընդլայնումը «հնարավորություններ կստեղծի ներգրավված բոլոր գործընկերների համար, քանի որ Ադրբեջանի էներգետիկան ավելի մեծ մուտք կունենա դեպի ԵՄ շուկա»:

«Հիմնվելով էներգետիկ համագործակցության դրական արդյունքների և Հարավային գազային միջանցքով գազի մատակարարումների հաջող մեկնարկի վրա՝ վճռորոշ փուլում ԵՄ-ն Ադրբեջանը դիտարկում է որպես հուսալի և ռազմավարական էներգետիկ առևտրային գործընկեր»,- ասել է պաշտոնյան:

Էմմա Չոբանյան