Ստամբուլում ՌԴ-Ուկրաինա հնարավոր հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուբիոյի, Լավրովի և Բարրոյի հետ

Լուրեր

08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ՝ քննարկելու մայիսի 15-ին Ստամբուլում հնարավոր ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունները։

Հաքան Ֆիդան-Մարկո Ռուբիո հեռախոսազրույցի մասին ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել  Անկարային Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ կազմակերպելու և խթանելու համար, նաև ողջունել անհապաղ հրադադարի հնարավորությունը։

«Պետքարտուղարը և արտգործնախարար Ֆիդանը նաև քննարկել են Անթալիայում կայանալիք ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական նախարարական հանդիպումը և ԱՄՆ-Թուրքիա առևտրային և պաշտպանական կապերի ամրապնդման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքական լրատվամիջոցներն էլ, վկայակոչելով ԱԳՆ աղբյուրներին, հայտնում են, որ զրուցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Սիրիային, Գազային և Ուկրաինային վերաբերող հարցեր։ Ֆիդանը շեշտել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման կարևորությունը նրա կայունության և բարգավաճման համար։ Ընդգծվել է ՀԱՄԱՍ-ի կողմից ԱՄՆ քաղաքացի Էդան Ալեքսանդրի ազատ արձակման կարևորությունը։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նախատեսված բանակցությունների վերաբերյալ։ Քննարկվել են նաև Թուրքիա Ռուբիոյի այցի մանրամասները։

Հիշեցնենք, որ Ռուբիոն մայիսի 14-16-ը կմեկնի Թուրքիա՝ Անթալիայում մասնակցելու ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների՝ կողմերը քննարկել են Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղության միջնորդության վերջին դիվանագիտական ​​ջանքերը։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մայիսի 15-ին Ստամբուլում ուկրաինական կարգավորման շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու հարցեր։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 15-ին Ստամբուլում ուկրաինական կարգավորման շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու նախաձեռնությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆիդանը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն էլ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության բանակցությունների նախապատրաստական ​​աշխատանքները: Թուրքական աղբյուրները հայտնել են, որ կողմերը մտքեր են փոխանակել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ շարունակվող դիվանագիտական ​​ջանքերի վերաբերյալ։

Միաժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել բանակցությունները և կոչ է արել երկու կողմերին օգտվել «հնարավորության պատուհանից»՝ կարգավորման հասնելու համար։

Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները մայիսի 10-ին կոչ էին արել Ռուսաստանին դադարեցնել կրակը առնվազն 30 օրով՝ սկսած մայիսի 12-ից: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր, որ Ուկրաինան մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսի։ Ուկրաինան ու եվրոպացի առաջնորդները պնդում են, որ Ռուսաստանը նախ դադարեցնի կրակը, մինչդեռ ռուս պաշտոնյաներն առաջարկում են նախ բանակցություններ անցկացնել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին նշել էր, որ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի ՌԴ-ի հետ հանդիպման՝ Պուտինի առաջարկին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ մայիսի 15-ին անձամբ է սպասելու Պուտինին Ստամբուլում և ակնկալում է մայիսի 12-ից լիակատար հրադադար սկսել։

Axios-ն էլ հայտնել էր, որ Զելենսկին կմեկնի Ստամբուլ՝ բանակցությունների, նույնիսկ եթե Պուտինը հրաժարվի մայիսի 12-ին դադարեցնել կրակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի