ICAO-ն ՌԴ-ին մեղավոր է ճանաչել մալայզիական Boeing MH17-ի կործանման մեջ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խորհուրդը Ռուսաստանին պաշտոնապես մեղավոր է ճանաչել 2014 թվականին մալայզիական Boeing MH17-ի կործանման մեջ։ Այս մասին հայտնել է Նիդերլանդների կառավարությունը։

Նշվում է, որ Ռուսաստանը պատասխանատու է MH17 չվերթի ինքնաթիռի կործանման համար, այն խախտել է Չիկագոյի միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան։ ICAO-ի խորհուրդն այս որոշումը կայացրել է 2022 թվականին Նիդերլանդների և Ավստրալիայի կողմից ՌԴ-ի դեմ հարուցված գործով՝ 2014 թվականի հուլիսի 17-ին MH17 չվերթի կործանման համար։ Այս որոշմումը հաստատել է Նիդերլանդների ու Ավստրալիայի դիրքորոշումը։

«Ես ողջունում եմ ICAO Խորհրդի որոշումը, առաջին հերթին, MH17 չվերթի զոհերի ընտանիքների համար։ Որոշումը չի կարող վերացնել նրանց վիշտն ու տառապանքը, բայց դա կարևոր քայլ է MH17 չվերթի բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար ճշմարտության բացահայտման, արդարադատության և պատասխանատվության հասնելու ուղղությամբ։ Բացի այդ, այս որոշումը հստակ ազդանշան է միջազգային հանրությանը, որ պետությունները չեն կարող խախտել միջազգային իրավունքը առանց հետևանքների»,- ասել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։

Հաղորդվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ICAO-ի խորհուրդը կքննարկի, թե ինչպես պետք է փոխհատուցվի վնասը։ Այս կապակցությամբ Նիդերլանդները և Ավստրալիան խորհրդին խնդրում են՝ պարտավորեցնել Ռուսաստանի Դաշնությանը բանակցություններ սկսել Նիդերլանդների և Ավստրալիայի հետ այդ հարցի շուրջ և վերահսկել գործընթացը։

ICAO-ն ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որն ունի 193 անդամ երկիր։ Չիկագոյի կոնվենցիայի համաձայն՝ այդ երկրներին արգելվում է թռիչքի ժամանակ զենք օգտագործել քաղաքացիական ինքնաթիռների դեմ։ Խորհուրդը կարող է որոշել՝ արդյո՞ք երկրները խախտել են Չիկագոյի կոնվենցիան։

Հիշեցնենք, որ Malaysia Airlines-ի ուղևորատար Boeing-ը Դոնբասի երկնքում խփվել էր 2014 թվականի հուլիսի 17-ին։ Աղետը խլել է 298 մարդու կյանք՝ 17 երկրի քաղաքացիների, զոհերի գրեթե երկու երրորդը Նիդերլանդների քաղաքացիներ էին։

Հաագայի դատարանը որոշել է, որ ինքնաթիռը խփվել է ռուսական արտադրության «Բուկ» հրթիռով։ 2022 թվականի նոյեմբերին Նիդերլանդներում դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել ինքնահռչակ ԴԺՀ-ի նախկին պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովին ու ևս երկու անձի՝ ինքնաթիռը դիտավորյալ խոցելու և կանխամտածված սպանության մեղադրանքով։ Գործով մեկ այլ մեղադրյալ արդարացվել է։

2024 թվականի հունիսին Ռուսաստանը դուրս էր եկել Քաղավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդում Ավստրալիայի և Նիդերլանդների հետ Boeing MH17-ի կործանման վերաբերյալ վեճից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի