Ստոլտենբերգը կոչ է արել արագացնել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիան և Ֆինլանդիան պետք է հնարավորինս շուտ անդամակցեն ՆԱՏՕ-ին և արդեն կատարել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Թուրքիայի կողմից առաջադրված պահանջները։ Այս մասին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ «եկել է ժամանակը ողջունելու Ֆինլանդիային և Շվեդիային» ՆԱՏՕ-ի լիիրավ անդամների կարգավիճակում։ Ըստ Ստոլտենբերգի՝ դա կամրապնդի հենց կազմակերպությունը և կբարձրացնի նրա մաս կազմող բոլոր երկրների անվտանգությունը։ Ստոլտենբերգը նաև ասել է, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 4-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի երկու երկրների դաշինքին միանալու հարցը, սակայն նրանց անդամակցությունը պետք է տեղի ունենա, որպեսզի «ճիշտ ազդանշան ուղարկվի Ռուսաստանին»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «ոչ մի երկիր չպետք է աջակցի» Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այդ կապակցությամբ նա հիշեցրել է ռուսական զորքերի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառումը Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու համար և Իրանի պլանները՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու ուղղությամբ:

Մևլութ Չավուշօղլուն հակադարձել է Յենս Ստոլտենբերգին՝ ասելով, որ թեև Թուրքիայի և Շվեդիայի հարաբերություններում առաջընթաց կա, սակայն դեռևս անհնար է խոսել սկանդինավյան երկու երկրների՝ դաշինքին մոտալուտ անդամակցության մասին։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիան և Շվեդիան դեռ չեն կատարել Անկարայի կողմից առաջադրված բոլոր պահանջները։

Դրանցից գլխավորները ենթադրյալ քուրդ ծայրահեղականների և 2016 թվականի հեղաշրջման փորձին ներգրավվածության մեջ կասկածվողների արտահանձնումն է։ Այս իրադարձություններից հետո Թուրքիայում բռնաճնշումների ալիք սկսվեց, և շատ ակտիվիստներ ստիպված եղան լքել երկիրը։ Բացի այդ, Անկարան վկայակոչում է այն փաստը, որ Ֆինլանդիան և Շվեդիան, ինչպես ինքն է պնդում, աջակցում են քրդական զինված խմբավորումներին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ի պատասխան հայտարարել է, որ հասկանում է Թուրքիայի անհանգստությունն այս հարցում, և որ Ֆինլանդիան և Շվեդիան «շատ շահագրգռված են» ավելի սերտ համագործակցել Անկարայի հետ «ահաբեկչության» դեմ պայքարում։

Տաթև Ֆռանգյան