Աշխատանքի և սոցիալական հարցերի նարարարության բյուջեն ավելացել է 68,7 մլրդ դրամով․ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

2023 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 648 միլիարդ 453.5 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ նշեց, որ սա 11.9 տոկոսով կամ 68.7 միլիարդ դրամով գերազանցում է 2022 թվականին նախարարությանը հատկացված բյուջեն:

««Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի մասով 2023 թվակականի համար նախատեսվել է 51 միլիարդ 296 միլիոն դրամ: 2023 թվականին էականորեն կավելանան մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի  գծով ծախսերը՝ 2022 թվականի համար նախատեսված 9 միլիարդ 352 միլիոն դրամի դիմաց: 2023 թվականի համար այս միջոցառման գծով ծախսերը կանխատեսվել են 20 միլիարդ 350 միլիոն դրամի չափով։

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման վայրից:

Նախատեսվում է, որ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում նպաստի չափը հաշվարկվելու է նվազագույն աշխատավարձի նկատմամբ Կառավարության սահմանած տոկոսից, իսկ չաշխատող կամ վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերի դեպքում` խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված գումարի 85 տոկոսը չգերազանցող չափով:

Գյուղաբնակ, միաժամանակ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը կվճարվի նշված 2 գումարների հանրագումարի չափով: Նպաստի չափը 2023թ․ հունվարից կսահմանվի 37 500 դրամ՝ 2023թ․ հուվարի 1-ից հետո ծնված երեխաների աշխատող և խնամքի արձակուրդում գտնվողների համար, իսկ մյուս դեպում 31 600 դրամ՝ ներկայիս 28 600-ի փոխարեն։

Ինչ վերաբերում է նորածինների ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստին, ապա 2023 թվականին այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 19 միլիարդ 897 միլիոն դրամ` 36024 նորածնի համար:

«Բազմազավակ և երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովությանն աջակցելու նպատակով իրականացվող միջոցառման շրջանակում գործող երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրով նախատեսված շահառու ընտանիքներին տրամադրվում է պետական աջակցություն իրենց հիփոթեքային վարկերի մարման համար: Այս նպատակով 2022 թվականին հատկացվել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ, իսկ 2023 թվականի համար ծախսերը կանխատեսվել են 1 միլիարդ 290 միլիոն դրամի չափով»,- հայտնեց Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։