2023-ի հուլիսից նվազագույն կենսաթոշակը կդառնա 36 հազար դրամ՝ ներկայիս 31 հազարի փոխարեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ընթանում է Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։

2023 թվականի հուլիսից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները՝ նվազագույն դրույք սահմանելով 36000 դրամը՝ ներկայիս 31600 դրամի նկատմամբ: Այս մասին  հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նախատեսվում  նաև կենսաթոշակային քաղաքականության ռեֆորմի շրջանակներում ներդնել նոր գաղափար:

«Կենսաթոշակային տարիք մուտք գործող այն քաղաքացիները, ովքեր ունեն կայուն, բավարար եկամուտ կամ կենսապահովություն, կամավորության սկզբունքով կկարողանան 1-2 կամ ավել տարի ժամկետով կենսաթոշակ չստանալու դիմաց հետագայում ցմահ ստանալ ավելի բարձր կենսաթոշակ, քան նախատեսված է օրենքով, յուրաքանչյուր տարվա դիմաց որոշակի տոկոսային հավելման դիմաց սկզբունքով»,- ասաց նախարարը:

Ըստ Մկրտչյանի՝ սա հնարավորություն կտա հատկապես միջինից բարձր աշխատավարձ ստացող կենսաթոշակառուներին պլանավորել իրենց ծերությունն ավելի բարենպաստ պայմաններով:

«Ներկայումս շուրջ 32 հազար կենսաթոշակառու ստանում է ամսական 150 հազար դրամից բարձր աշխատավարձ: Իսկ ավելի քան 9 հազար կենսաթոշակառու ամսական ստանում է 300 հազար դրամից բարձր աշխատավարձ»,- նշեց նախարարը:

Մկրտչյանն ընդգծեց, որ 2023 թվականին նախատեսվում է շարունակել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը: Նախարարի խոսքով՝ ծրագիրը դրական արդյունքներ է արձանագրում:

«Մեկնարկի պահից յուրաքանչյուր ամիս աճում է կենսաթոշակային քարտերով ու անկանխիկ շրջանառությունը, շահառուների թիվը, հետվճարի  ծավալները: Եթե հուլիս ամսին անկանխիկ վճարումներով կենսաթոշակառուների և սոցիալական նպաստառուների բանկային քարտերով կանխիկ վճարները զրոյական էին, ապա սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ 1 միլիարդ 400 միլիոն դրամ անկանխիկ շրջանառություն ունենք, որից 1 միլիարդ 200 միլիոնը վերադարձվող է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հոկտեմբերն ամփոփման փուլում է, ակնկալվում է, որ հոկտեմբերի տվյալները ևս աճ արձանագրած կլինեն:

Մանրամասները՝ տեսանյութում։