Միջազգային բոլոր գործընկերներն իրենց ներդրումն են ունեցել հրադադարի պայմանավորվածության հարցում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը, երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը, և դա շատ ողջունելի է»,- ասաց ԱԺ նախագահը։ Հիշեցնենք՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ …

