Ջո Բայդենը գոհ է ընտրություններում դեմոկրատների արդյունքից և պատրաստվում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գոհունակություն է հայտնել, որ միջանկյալ ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցությանը հաջողվել է պահպանել իր մանդատների մեծ մասը երկրի օրենսդիր ժողովում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վերջնական արդյունքները դեռևս չեն հաստատվել, բայց Ամերիկային, Բայդենի խոսքով, հաջողվել է խուսափել «հսկայական կարմիր ալիքից», այսինքն՝ Հանրապետական կուսակցության թեկնածուների զանգվածային հաղթանակից, ինչը կանխատեսում էին վերլուծաբանները, չնայած Ներկայացուցիչների պալատում Հանրապետականները, կարծես թե, որոշակի առավելություն են ստանում։

Ավելին, դեմոկրատները դեռևս հնարավորություն ունեն Սենատում վերահսկողություն ստանալու, որտեղ դեռևս մանդատները հավասար են կիսվել՝ 48-ը՝ 48-ի դիմաց։

Սովորաբար միջանկյալ ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ում իշխող կուսակցությունը (այժմ՝ դեմոկրատները) զիջում է խորհրդարանի վերահսկողությունը մրցակիցներին, ինչը զգալիորեն բարդացնում է Սպիտակ տան կյանքը, քանի որ դա մեծապես բարդացնում է գործող վարչակազմի գրեթե ցանկացած նախաձեռնության ընդունումը Կոնգրեսի միջոցով:

Քանի որ ԱՄՆ-ի գնաճը հասել է չորս տասնամյակների ընթացքում ամենաբարձր մակարդակին և գործող նախագահի համեմատաբար ցածր վարկանիշին, հանրապետականները կարող էին հույսը դնել երկու պալատներում էլ հաղթանակի վրա, բայց, ի զարմանս վերլուծաբանների մեծամասնության, դա տեղի չունեցավ:

Անսպասելի հաջողությունից ոգևորված՝ նախագահը (ով մեկուկես շաբաթ անց կդառնա 80 տարեկան) կրկնեց երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրությունը՝ ասելով. «Մենք կրկին կմասնակցենք ընտրություններին, ինչպես և նախատեսել էինք»:

Տաթև Ֆռանգյան