Սյունիքի մարզկենտրոն Կապանում այսօր պաշտոնապես բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Հյուպատոսարանի բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ «Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։ Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- այս մասին հայտարարեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ …

