Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում Արցախի գրավյալ տարածքներում էր, ավտովթարի է ենթարկվել։ Թուրքական ու ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ՝ Յըլդըրըմն ու պատգամավոր Շամիլ Այրիմը վթարից հետո ուղղաթիռով տեղափոխվել են Բաքվի հիվանդանոցներից մեկը։ Նրանք էրդողանին ուղեկցել են նախօրեի այցի ընթացքում։ Թուրքական պատվիրակությունը ժամանել …

