ԿԸՀ փոխնախագահը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին

Լուրեր

09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը նոյեմբերի 7-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին․ տեղեկացնում են ՀՀ ԿԸՀ-ից։

«Քննարկմանն անդրադարձ է եղել տարբեր հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և ԵԽ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ համագործակցությանը:

Երկխոսությունը ներառել է թեմաների լայն շրջանակ. նաև մտքեր են փոխանակվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական զարգացումների, բարելավման ենթակա ուղղությունների, ընտրական համակարգի հետագա բարելավման ծրագրերի շուրջ։

ԿԸՀ-ի կողմից, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել է բարելավման ենթակա հետևյալ առաջնային ուղղությունները՝

․Գենդերային հավասար ներկայացվածության բարելավում,

․Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության բարելավում,

․Ընտրական գործընթացի և նախընտրական քարոզարշավի անկողմնակալ և հավասարակշռված լուսաբանում,

․Քարոզարշավի ֆինանսավորման վերահսկման լուծման մեխանիզմներ:

ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել շարունակել Հայաստանին տրամադրել մարդու իրավունքների առանցքային ոլորտների ուղղությամբ, մասնավորապես՝ ՀԸԳՀ-ի մարդու իրավունքներին առնչվող դրույթների իրագործման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցություն»,- ասված է հաղորդագրությունում։