Փաշինյանը բացահայտեց՝ զորքերը հետ քաշելու ինչ առաջարկ է արվել Ադրբեջանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք ասում ենք, որ եթե սահմանները փոխադարձաբար ճանաչված են, ապա ի՞նչ են անում ադրբեջանական զորքերը Վերին Շորժայի մոտակայքում, Ջերմուկի մոտակայքում, Սև լճի հարավային ափի մոտակայքում և այդպքես շարունակ։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք զորքերը փոխադարձաբար դուրս բերել, և փոխարենը հսկողությունը փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներին»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին։ Խոսքը զորքերը փոխադարձաբար դուրս բերելու և երեք կիլոմետր լայնությամբ ապառազմականացման գոտի ստեղծելու մասին է։

Վարչապետի խոսքով՝ այս քայլը կնպաստի իրավիճակի կայունացմանը և կլինի 1991 թվականի սահմանների փոխճանաչման տրամաբանական շարունակությունը։

Փաշինյանն ընդգծեց, որ շատ կարևոր է նաև մոնիթորինգի մեխանիզմը, որը հնարավորություն կտա վերահսկել պայմանավորվածությունների կատարումը։

Այս համատեքստում Փաշինյանը նշեց, որ ի սկզբանե Երևանն առաջարկել է մոնիթորինգի գործառույթները փոխանցել ռուսական կողմին,Ադրբեջանը չի համաձայնել, հիմա Հայաստանն առաջարկում է մոնիթորինգի մեխանիզմը փոխանցել կա՛մ Ռուսաստանին, կա՛մ ՀԱՊԿ–ին , կա՛մ ԵԱՀԿ–ին, կա՛մ ԵՄ–ին, կա՛մ ՄԱԿ–ին։ Ամեն դեպքում, ըստ նրա, խաղաղության երաշխավորներ են պետք, և այդ երաշխավորները պետք է կարող ուժեր լինեն, հակառակ դեպքում խաղաղության պայմաագիրը ոչ մի արժեք չի ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։