Ասել` ադրբեջանցիներն ու հայերը իրար հետ չպետք է շփվեն, ճիշտ չի. Փաշինյանը` անցակետերում աշխատանքը կազմակերպելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
Բոլորը

«Եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու (իսկ իմ կարծիքով՝ մենք պետք է գնանք այդ ճաապարհով) ապա ասել, թե ադրբեջանցիները հայաստանցիների հետ պետք է չշփվեն, իսկ հայաստանցիները՝ ադրբեջանցիների հետ, այդքան էլ ճիշտ չէ»,- Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ շփումները պետք է կազմակերպվեն։ Մենք կարծում ենք, որ ի վերջո, պետք է վերադառնանք ամենապարզ տարբերակին, որ Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնում են ադրբեջանցի ծառայողները, Հայաստանի սահմանին՝ հայաստանցիները»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասնելով, թե ինչ նկատի ուներ, երբ կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին առաջարկել են ստեղծել ապառազմականացված գոտի, Ադրբեջանին փոխանցել է նոր տարբերակ, վարչապետը նշեց, որ ՔՊ-ի համաժողովի ընթացքում է առաջարկել, որ եթե, այնուամենայնիվ, այդ խնդիրը չի հաղթահարվում, ապա պետք է օպերատորների պատվիրակել։

«Ասացի, որ մեր կողմից օպերատորը կարող է լինել ՌԴ սահմանապահ ծառայությունը։ Հայկական կողմն առարկություն չունի, որ Ադրբեջանի կողմից այդ օպերատորը լինի Թուրքիայի սահմանապահ ծառայությունը։ Եթե դա էլ ընդունելի չէ, ապա պետք է վերադառնալ առաջին տարբերակին և տեսնել, թե այն ինչպես կարելի է կազմակերպել․․․»։

Փաշինյանն ընդգծեց, որ եթե Ադրբեջանի համար սա իսկապես հաղորդակցության հարց է և ոչ թե էսկալացիայի առիթ գտնելու, ապա այդ հարցը գործնականում լուծված է․ «Պետք է ընդամենը առկա պայմանավորվածություններն արձանագրել և գնալ առաջ»։

Մանրամասն՝ տեսանյութում։