Վրաց-ռուսական ցամաքային սահմանին՝ Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում մեծ հերթ է գոյացել։ Այդ իրավիճակի մասին պատմում են Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք կարողացել են հատել սահմանը, գրում է Aliq Media-ն։ Նրանց խոսքով՝ ռուսական կողմում սահմանային հսկողությունը խստացվել է, բոլոր տղամարդկանց հարցաքննում են, թե ինչ նպատակով են երկրից հեռանում` դա կապելով Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայի հետ։ «Սահմանին հսկայական …

