Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնում Վրաստանի հարևան երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, Բորջոմիի հրդեհը հանգցնելու համար նրանց առաջարկած աջակցության համար։ Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ադրբեջանական և հայկական կողմին նույնպես։ Առաջարկեցին մեզ օգնել տեխնիկայով, թեպետ մենք էլ տեխնիկա ունենք, տեղանքի պատճառով չենք կարողանում շահագործել։ Հրշեջ ինքնաթիռը մեծ շքեղություն …

