ՀՀ-ն թակարդից դուրս գալու շանս ունի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օգնությամբ․ սխալվենք՝ նոր պատերազմ և կորուստներ կլինեն․ Լիլիթ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ

-Ուկրաինայի դեմ պատերազմի 9-րդ ամիսն է լրանում։ ՌԴ-ն վերջին տասնօրյակում փաստի առջև կանգնեցրեց միջազգային հանրությանը․ դա Խերսոնից Ռուսաստանի նահանջն էր։ Հարյուրավոր հրթիռներ են արձակվում ուկրաինական քաղաքաների վրա, և ավերածություններ են տեղի ունենում։ ԱՄՆ-ը հայտարարում է, որ շարունակելու է աջակցել Ուկրաինային։ Ձեր գնահատմամբ՝ հիմք ունե՞ն մոտալուտ բանակցությունները ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, և ի՞նչ պայմաններով։

-Ես չեմ կարծում, որ արագ կլինեն այդ բանակցությունները այն պարզ պատճառով, որ Ուկրաինան բավականին մեծ հաջողություններ ունի ռազմաճակատում։ Ուկրաինայի տարածքները, հատկապես՝ ենթակառուցվածքները, ենթարկվում են հարձակման։ Դեռևս ապրիլ-մայիսին ակնկալվում էր, որ Ռուսաստանը նման տակտիկան կօգտագործի Ուկրաինային բանակցությունների սեղանի մոտ բերելու համար՝ այն պահին, երբ հարմար կլինի ՌԴ-ին։

Հիշեցնեմ, որ կոնֆլիկտի սկզբում Ուկրաինան էր խնդրում, որ բանակցություններ տեղի ունենան, հիմա Ռուսաստանն է առաջարկում։ Ուկրաինայի շահերի տեսանկյունից այս պահին ձեռնտու է պահել momentum-ը, այսինքն՝ այս ընթացքը, քանի որ նրանք հակահարձակման փուլում են և կարողանում են բավականին մեծ հաջողություններ գրանցել՝ իրենց ռազմական տակտիկայի և արևմտյան զենքի համադրության շնորհիվ։

Երկրորդ կարևոր բաղադրիչը արևմտյան զինատեսակների փոփոխությունն է․․․ Այժմ ոչ միայն բավականին լուրջ ինքնապաշտպանության համակարգեր են փոխանցվում Ուկրաինային, այլ նաև անգամ Patriot համակարգեր։ Նման պայմաններում Ուկրաինայի համար ճիշտ կլինի հետ գրավել տարածքներ, մինչև բանակցությունների սեղանի շուրջ նստելը։ Քանի դեռ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, Արևմուտքը ամեն դեպքում պահպանելու է միասնական ճակատը՝ ոչ միայն ռազմական, այլ նաև ֆինանսական օգնությամբ։ Ի վերջո, հենց Ուկրաինայի ղեկավարությունը կարող է որոշել, թե երբ սկսել բանակցություններ։ Վերջերս իրականացրած հարցումների համաձայն՝ Ուկրաինայի բնակչության 85 տոկոսը դեմ է, որ այս փուլում բանակցություններ սկսվեն, և կողմ են, որ ռազմական գործողությունները շարունակվեն։

–Պատերազմի այսօրվա իրողություններն արդյո՞ք ՌԴ-ին թույլ են տալիս պնդել, որ շարունակելու են հատուկ ռազմական գործողությունների՝ իրականում պատերազմի նպատակները հետապնդել։

-Ռուսաստանի ղեկավարությունը թերհաշվարկ կատարեց՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելով, և հիմա, ըստ էության, թակարդում է։ Անկախ Մոսկվայի հայտարարություններից՝ նրանք հայտնվում են բավականին ծանր վիճակում։ Առնվազն ստրատեգիական առումով Ռւսաստանը, ըստ էության, պարտություն է կրել՝ ռազմական ուժի, կառավարման, քաղաքական, աշխարհաքաղաքական տեսակետից, սա կոլապս է բոլոր ճակատներում։ Դժվար է հասկանալ, թե Ռուսաստանն ինչ ակնկալիքներ ունի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան