ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Պատգամավորները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ են ընտրում։ Նշենք, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ «Ժողովրդավարությունը Ձեզ համար օ՞դ է, ջո՞ւր է, հո՞ղ է, թե՞ կրակ»,- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԿԸՀ նախագահի թեկնածուին այս հարցն ուղղեց։ «Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձև է։ …

