Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ կմիավորվեն 3 կառույցներ՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նրա խոսքով՝ ի սկզբանե բարեփոխումները միտված են եղել հենց ոստիկանության վերանայմանը, սակայն այդ բարեփոխումների շղթայում ներառվում են նաև Միգրացիոն ծառայությունը և …