2023 թ. հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվում է ապահովել խելամիտ հարմարեցումներ. Նարեկ Մկրտչյան

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ:

«Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։
Կարևորելով վերջիններիս համար մատչելի պայմանների ստեղծումը, տարիքին ու գնահատված կարիքին համարժեք ծառայությունների մատուցումն ու զբաղվածության ապահովումը՝ պետությունը շարունակում է անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ իրականացնելով օրենսդրական և ոլորտային այլ բարեփոխումներ։

Մասնավորապես՝ 2023 թվականի փետրվարի 1-ից կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ։ Այն հնարավորություն կտա իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել նաև սոցիալական գործոնների համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տեսակը:

2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատավայրերում և ուսումնական հաստատություններում նախատեսվում է ապահովել խելամիտ հարմարեցումներ։

Փորձնական գործարկումից հետո 2024 թվականի հունվարի 1-ից կներդրվի նաև անձնական օգնականի ծառայությունը։

Հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով՝ նախարարությունը շարունակում է հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել շուրջօրյա, ցերեկային ու սոցիալ-վերականգնողական ծառայություններ` վերջիններիս խնամքի ու զբաղվածությունը ապահովելու և անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու համար: Անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով՝ այս տարվա համար նախատեսված է շուրջ 233 մլն 500 հազար դրամ։

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը խթանելու նպատակով՝ պետական հավաստագրերի հիման վրա շարունակվում է նաև աջակցող միջոցների տրամադրումը․ 2022 թվականի 11 ամիսների ընթացքում 8262 անձի տրամադրվել է շուրջ 20,000 աջակցող միջոց։

Մեկ անգամ ևս ընդգծելով պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների կարևորությունը՝ լիահույս եմ, որ իրականացվող և նախատեսվող բարեփոխումները իրապես կկարողանան լուծել ոլորտում առկա հիմնահարցերը և նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանը»,- ասված է ուղերձում: