ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Վիեննայում Մշտական խորհրդի նիստում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը մնում է խորապես ներգրավված՝ օգնելով Հայաստանին և Ադրբեջանին աշխատել համապարփակ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և …

