Հուլիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան Ռոզենկրանցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործադրել բոլոր ջանքերը փոխադարձ հետաքրքրություն …