Պելեն ծանր վիճակում է․ մեծ ֆուտբոլիստին աջակցության խոսքեր են հնչում ամբողջ աշխարհից

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

Աշխարհի եռակի չեմպիոն և պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Պելեն, ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

82-ամյա Պելեն, որին մեկ տարի առաջ հեռացրել էին ուռուցքը, երեքշաբթի օրը հոսպիտալացվել էր Սան Պաուլոյում:

Անցած շաբաթ Պելեի մոտ ախտորոշվել էր շնչառական վարակ, իսկ ուրբաթ օրը Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոցը հայտնել է, որ նրա վիճակը կայուն է:

Այնուամենայնիվ, դեկտեմբերի 3-ին Բրազիլիայից հաղորդումներ են ստացվել, որոնք չեն հաստատվել BBC-ի կողմից, որ Պելեն այլևս չի արձագանքում քիմիաթերապիային և պալիատիվ խնամքի կուրս է ստանում:

Շաբաթ օրը ավելի ուշ Սան Պաուլոյի հիվանդանոցը, որտեղ նա գտնվում է, կրկին հրապարակել է հաղորդագրություն, որ Պելեն «դեռ բուժվում է, և նրա վիճակը  կայուն է»:

Շաբաթ երեկոյան նա հրապարակել է մի հաղորդագրություն, որ ինքն «ամուր է և լի հույսով»:

«Ես ցանկանում եմ, որ բոլորը հանգիստ և դրական մնան»,- գրել է Պելեն Instagram-ում:

Մեծ ֆուտբոլիստին աջակցության խոսքեր են հնչում ամբողջ աշխարհից:

«Աղոթեք թագավորի համար»,- գրել է ֆրանսիացի հարձակվող և աշխարհի առաջնության աստղ Կիլիան Մբապեն։