Հայկական կողմը չի բացառում, որ այս ամսվա ընթացքում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Որևէ ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու հանդիպումը, բայց մենք կաղապարված չենք միայն այս պահին Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման»,- …

